Բաժիններ՝

Երեք ալպինիստ է զոհվել Մոնբլան բարձրանալիս

Օգոստոսի 2-ին ֆրանսիական Ալպերում Մոնբլան բարձրանալիս զոհվել է երեք ալպինիստ: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները: Ըստ նրանց տեղեկատվության, մարզիկներն ընկել են մոտավորապես 3,6 հազար մետր բարձրության ժայռից:

Ողբերգության պատճառ են դարձել անվտանգության ապահովման միջոցների հետ կապված խնդիրները: Ալպինիստների տարիքի եւ քաղաքացիության վերաբերյալ տվյալներ առայժմ չկան:

Սպասվում է, որ ֆրանսիական ժանդարմերիայի հատուկ ստորաբաժանումն առաջիկա ժամերին կանցկացնի հատուկ գործողություն, որպեսզի իջեցնի զոհվածների մարմինները: ԶԼՄ-ները նշում են, որ 2017 թվականի ամռան ընթացքում Մոնբլան վերելքի ժամանակ զոհվել է 14 մարդ, իսկ 2016 թվականի ամռանը՝ ինը մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031