Դիմումը տվել ենք, բայց սրանք եկել են, որ քանդեն․ Քաղաքացին ահազանգում է՝ 30 տարի խնամած այգին ապամոնտաժում են

168am-ի խմբագրություն է ահազանգել Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչ Հայկազ Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ Գարեգին Հովսեփյան 50 հասցեում հիմնած իր այգին քանդում են։

«Եկել են՝ ուզում են քանդել․․․ 30 տարի հրաշալի այգի եմ ստեղծել։ Իրենք ապօրինի թույլտվություններ են տվել, շենքի 2 հարկ են ավելացնում, ինչի՞ համար պետք է բերեն-այստեղ լիցք անեն»,- պատմեց Հայկազ Հակոբյանը։

Թեև նա նշեց, որ այգին իր սեփական տարածքում չի հիմնել ու խնամել, սակայն հավելեց, որ 30 տարի իր ջանքերով է տարածքը բարեկարգվել։

«30 տարի առաջ ես եմ աղբից ու քարերից մաքրել, խնամել, ծառեր տնկել։ Այդ հիմքով դիմել եմ քաղաքապետարան, կադաստր՝ օրինականացնելու համար․ ամեն ինչ արձանագրել են, ֆիքսված է գեոդեզիայով և այլն։ Դիմումը տվել ենք, բայց սրանք եկել են, որ քանդեն»,- մտահոգ ու հուզված՝ ասաց քաղաքացին։

Կարդացեք նաև

Նա նշեց, որ քաղաքապետարանի աշխատակիցներն արդեն տեղում են։

«Ասում են՝ քաղաքապետի որոշումն է։ Տեղյակ եմ պահել, որ դիմել եմ տարածքն օրինականացնելու համար, սակայն ոչ մի բան հաշվի չեն առնում»,- ամփոփեց Հայկազ Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031