Բաժիններ՝

Ես դիմում եմ ներկայացրել խորհրդարանի անդամի իմ լիազորությունները վայր դնելու մասին. Սիյարտո

Ես դիմում եմ ներկայացրել խորհրդարանի անդամի իմ լիազորությունները վայր դնելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հունգարիայի ԱԳՆ նախկին ղեկավար Պետեր Սիյարտոն:

«Ես դիմում եմ ներկայացրել խորհրդարանի անդամի իմ լիազորությունները վայր դնելու մասին։ Դրա պատճառը համաշխարհային տնտեսության առանցքային ընկերություններից մեկում միջազգային պաշտոն զբաղեցնելու չափազանց հեղինակավոր առաջարկ ստանալն է։ BYD ընկերությունը վերջին 20 տարում ավտոմոբիլային արդյունաբերության հաջողության ամենավառ օրինակներից մեկն է և նոր էներգիայի աղբյուրներով տրանսպորտային միջոցների առաջատար համաշխարհային արտադրողը», – գրել է Սիյարտոն:

Նա հստակեցրել է, որ BYD-ում զբաղեցնելու է խմբի արտաքին կապերի և բիզնեսի նոր ուղղությունների զարգացման համար պատասխանատու ղեկավարի պաշտոնը։ BYD-ն էլեկտրամոբիլների թողարկման իր առաջին եվրոպական գործարանը կառուցել է հունգարական Սեգեդ քաղաքում։ Սիյարտոն քաղաքական մակարդակով ակտիվ աջակցություն է ցուցաբերել այս նախագծին։

Նշենք, որ Սիյարտոն Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2014 թվականի սեպտեմբերից։ Նրա ղեկավարությամբ նախարարությունն իրականացրել է «տնտեսական չեզոքության ռազմավարություն», որը նախատեսում էր տնտեսական հարաբերությունների զարգացում ինչպես Արևմուտքում գտնվող դաշնակիցների, այնպես էլ Արևելքում գտնվող գործընկերների հետ։ Ապրիլի 12-ի խորհրդարանական ընտրություններում «ՖԻԴԵՍ – Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցության պարտությունից հետո Սիյարտոն խորհրդարանի պատգամավոր էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031