Բաժիններ՝

Հրապարակվել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում սպանված ռուս լրագրողներին տեղափոխող մեքենայի լուսանկարը

Հրապարակվել է ավտոմեքենայի լուսանկարը, որով տեղաշարժվել են Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում սպանված ռուսաստանցի լրագրողները: Լուսանկարները հրապարակել է РБК-ն:

Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում պարբերականի աղբյուրը հաստատել է, որ լուսանկարում հենց Mitsubishi L200 մակնիշի ավտոմեքենան է, որով տեղաշարժվել են լրագրողները: Ավտոմեքենայի դիմապակու վրա երևում է փամփուշտի հետքը: Եվս մեկ փամփուշտի հետք կարելի է նկատել ավտոմեքենայի դռներից մեկի վրա:

Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում սպանվել են ռուսաստանցի լրագրողներ Կիրիլ Ռադչենկոն, Ալեքսանդր Ռաստորգուևը և Օրհան Ջեմալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս