Բաժիններ՝

Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդով հիվանդացության լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 2011-ի՝ մեկ օրում ավելանալով 20-ով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԿԴՀ կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերով նախարարության ամենօրյա տեղեկագիրը:

Էբոլայից մահացածների թիվը կազմում է 754: Մահացության ցուցանիշը 23,4% է:

Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում է գտնվում  376 հիվանդ: Շփումների հսկման ցուցանիշը կազմում է 64,4%:

Էբոլայի բռնկումն սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում: Էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրիի նահանգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031