Բաժիններ՝

Գոլանի բարձունքների շրջանում 6 տարվա ընթացքում առաջին անգամ ՄԱԿ-ի խաղաղապահների պարեկ հայտնվեց

Գոլանի բարձունքներում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի՝ 2012 թվականին դադարեցված գործունեությունը կարող է վերսկսվել, խաղաղապահներն արդեն կատարել են առաջին պարեկումը: Այդ մասին հայտնելէ ՌԴ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:

«Ստեղծված են պայմաններ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի գործունեությունը վերսկսելու համար, որոնք ծավալված են Գոլանի բարձունքներում Սիրիայի եւ Իսրայելի միջեւ բաժանման գծի շրջանում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1974 թվականի թիվ 350 բանաձեւին համապատասխան»,- հայտարարել է Ռուդսկոյը ճեպազրույցում: Նա հիշեցրել է, որ այդ շրջանում միջազգային դիտորդների աշխատանքը դադարեցվել էր 2012 թվականին անվտանգության նկատառումներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031