Բաժիններ՝

«Իրադրությունը բարդանում է». Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհն առավել ավերիչներից մեկն է ճանաչվել նահանգի պատմության մեջ

«Քառ» բնական հրդեհը, որն արդեն ավելի քան 50 հազար հեկտար տարածք է ճարակել եւ հազար բնակելի տուն ոչնչացրել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում, դարձել է ամենաավերիչ հրդեհներից մեկը նահանգի պատմության մեջ:

Այդ մասին հայտնել էFoz News հեռուստաալիքը: Հաղորդման համաձայն՝ ներկայում «Քառի» եւ Կալիֆոռնիայի տարբեր մասերում մոլեգնող մյուս բնական հրդեհների վերացման համար աշխատում է արտակարգ ծառայությունների ավելի քան 10 հազար աշխատակից: Տեղի իշխանությունների տեղեկատվությամբ՝ ներկայում հրշեջներին հաջողվել է հրդեհների տարածումը կասեցնել միայն 35-40 տոկոսով: Իրադրությունը բարդանում է շոգ ու չորային եղանակի, ինչպես նաեւ սաստիկ քամու պատճառով: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ առնվազն ութ մարդ է զոհվել Կալիֆոռնիան ճարակած հրդեհների հետեւանքով: Եվս 19 մարդ անհայտ կորած է համարվում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ կալիֆոռնիացի հրշեջները պայքարում են 17 հրդեհի դեմ, որոնք արդեն նահանգի ավելի քան 100 հազար հեկտար տարածք են ավերել: Վտանգավոր շրջաններից տարհանվել են տասնյակ հազարավոր մարդիկ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս