Կոստա Ռիկայի առափնյա պահպանության ուժերը երկու տոննա կոկաին փոխադրող նավ են կալանել
Կոստա Ռիկայի առափնյա պահպանության ուժերը մոտավորապես երկու տոննա կոկաին փոխադրող նավ են կալանել: Այդ մասին գրել է Nacion թերթը: Գործողությունը հնարավոր է դարձել այն տեղեկատվության շնորհիվ, որը տրամադրել էին ԱՄՆ-ի իշխանությունները:
Կասկածելի նավը կալանվել է Խաղաղ օվկիանոսում՝ երկրի ափերից մոտավորապես 150 կմ հեռավորության վրա: Սահմանապահները բռնագրավել են երկու տոնն կոկաին, որը փաթեթավորված էր մեկական կիլոգրամով, եւ ձերբակալել են անձնակազմի անդամներին, որոնք Կոլումբիայի քաղաքացիներ են: Նշվում է, որ մաքսանենգներն հատուկ նավ են օգտագործել՝ շատ ցածր թաղվածքով, որն այն դժվար հայտնաբերելի է դարձնում ռադարների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: