Բաժիններ՝

Դոնալդ Թրամփը Կիմ Չեն Ընից նոր նամակ է ստացել

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընից նոր նամակ է ստացել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը:

«Օգոստոսի 1-ին ստացել ենք Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի նամակը՝ ուղղված նախագահ Թրամփին: Առաջնորդների միջև նամակների շարունակական փոխանակումը տեղի է ունենում որպես Սինգապուրում նրանց հանդիպման զարգացում և միտված է պարտավորությունների կատարմանը, որոնք կողմերը ստանձնել են համատեղ հայտարարությամբ»,- ասել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը շնորհակալություն էր հայտնել Կիմ Չեն Ընին՝ Կորեական պատերազմի տարիներին զոհված ամերիկացի զինծառայողների մասունքները փոխանցելու, ինչպես նաև նրանից ստացված «հաճելի նամակի» համար: Թրամփը նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ նոր հանդիպման հույս է հայտնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031