Բաժիններ՝

Աֆղանստանի զինվորականները 61 մարդու են ազատել «Թալիբանի» բանտից

Աֆղանստանի զինվորականները լույս օգոստոսի 3-ի գիշերը 61 մարդու են ազատել «Թալիբան» արմատական շարժման բանտից: Այդ մասին իր Twitter-ում հայտնել է TOLOnews հեռուստաալիքը:

«Հատուկ նշանակության ուժերի աֆղանական ստորաբաժանումը հինգշաբթի երեկոյան թալիբների բանտից 61 կալանավորի է ազատել Գիլմենդի նահանգի Կաջակի քաղաքի շրջանում»,- ասված է հաղորդագրության մեջ, որում հղում է արվում ստորաբաժանման հրամանատար Մունիբ Ամիրիին: «Սինհուա» գործակալության տվյալներով՝ բանտի գրոհի ընթացքում զինվորականները բռնել են յոթ թալիբի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031