Բաժիններ՝

Մաթեմատիկայի գծով «Նոբելյան մրցանակի» դափնեկիրը զրվկել է մեդալից

Ֆիլդսյան մրցանակի դափնեկրից գողացել են մեդալը Ռիո դե Ժանեյրոյում կայացած պարգեւատրումից շատ չանցած: Այս մասին հաղորդել է բրազիլական Globo թերթը:

40-ամյա քուրդ մաթեմատիկոս Քաուշեր Բիրքարը զրկվել է 4,1 հազար դոլար արժողությամբ ոսկե մեդալից օգոստոսի 1-ին կայացած պարգեւատրման արարողությունից կես ժամ անց: Կազմակերպիչները տեսահսկման խցիկների տվյալները հանձնել են իրավապահ մարմիններին: Ինչպես նշել է հրատարակությունը, ոստիկանությանն արդեն հաջողվել է պարզել հափշտակիչի ինքնությունը, բայց մեդալն առայժմ չի գտնվել:

2018 թվականին մրցանակի դափնեկիրներ են դարձել քուրդ Քաուշեր Բիրքարը, որը Մեծ Բրիտանիա է փախել իրաքա-իրանյան պատերազմի ժամանակներում, իտալացի Ալեսիո Ֆիգալին, որը տեղափոխվել է Շվեյցարիա, գերմանացի Պետեր Շոլցեն եւ ԱՄՆ-ում աշխատող Աքշայ Վենքաթեշը:

Ֆիլդսյան մրցանակը միջազգային մրցանակ եւ մեդալ է, որոնք չորս տարին մեկ անգամ հանձնվում են մինչեւ 40 տարեկան երիտասարդ մաթեմատիկոսների միջազգային մաթեմատիկական կոնգրեսում: Այն համարվում է Նոբելյան մրցանակի, որը չի շնորհվում մաթեմատիկոսներին, նմանակը:

Մեդալը ձուլված է 583 հարգի 14-կարատանոց ոսկուց: Մրցանակն անվանվել է կանադացի մաթեմատիկոս Ջոն Ֆիլդսի պատվին, որը 1924 թվականին առաջարկել է ոսկե մեդալով պարգեւատրել երկու գիտնականների՝ ի նշան նրանց ակնառու ծառայությունների ճանաչման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս