Սա շատ լուրջ խոսակցության հարց է, որն իհարկե պետք է ծավալել, երբ հարգարժան Գագիկ Ծառուկյանը կլինի քաղաքական նկատառումով հետապնդումից ազատ. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Անկեղծ ասած, առաջին միտքը, որ մոտս ծագեց ձեր հայտարարությունը լսելուց հետո, հետևյալն էր. ինչպե՞ս կարող է մի ազգ ունենալ այսքան հանրահայտ, հեղինակավոր դեմքեր, իրենց ոլորտներում լուրջ հաջողության հասած մարդիկ, ու մեր երկիրը լինի այս վիճակում։

Մեր ժողովուրդը շատ մեծ պոտենցիալ ունի։ Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու՝ թե´ մշակույթում, թե´ գիտության մեջ, թե´ սպորտում, բոլոր բնագավառներում»։

Այս խոսքերը կալանավայրից հղված ուղերձից են, որ արել է Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով իր աջակցության մասին տարբեր մարդկանց հայտարարությանը։

Ինչպես կարող է մի ազգ ունենալ այդքան հանրահայտ դեմքեր, ու երկիրը լինի այս վիճակում։

Պետք է հիասթափեցնեմ Գագիկ Ծառուկյանին՝ կարող է։ Որովհետեւ երկիրը երկիր, պետությունը պետություն դառնում է ոչ թե հանրահայտ, հեղինակավոր դեմքերի, այլ ինստիտուտների, համակարգերի շնորհիվ։ Իսկ համակարգեր ու ինստիտուտներ ձեւավորվում են տնտեսական ու քաղաքական վերնախավերի միջոցով։ Ի վերջո, հեղինակավոր մարդիկ եւս գալիս ու տեղավորվում են այդ համակարգերում։ Ու դրանց որակից է կախված, թե ինչ տրամաբանությամբ են տեղավորվում հեղինակավոր, հանրահայտ դեմքերը՝ պալատականի՞, թե՞ մտավորականի։

Եվ այստեղ, Գագիկ Ծառուկյանը թերեւս պետք է ինքն իրեն տա հարցը, թե ինչու՞։ Ինքն իրեն, որովհետեւ ինքը 2007 փվականից ի վեր եղել է Հայաստանում միջավայրի ձեւավորման, ինստիտուտների եւ համակարգերի ձեւավորման անմիջական պատասխանատու, գլխավորելով Հայաստանի խոշորագույն քաղաքական միավորներից մեկը կամ պարզ ասած՝ կառավարող համակարգի երկրորդ բեվեռը։

Սա շատ լուրջ խոսակցության հարց է, որն իհարկե պետք է ծավալել, երբ հարգարժան Գագիկ Ծառուկյանը կլինի քաղաքական նկատառումով հետապնդումից ազատ։ Բայց այդ խոսակցությունը պետք է ծավալել, հանգիստ, հանդարտ, առանց ավելորդ էմոցիաների եւ մանիպուլյացիաների։ Դա Հայաստանի համար անհրաժեշտ խոսակցություն է։ Որովհետեւ, նաեւ այդ խոսակցությունը ժամանակին չծավալելու հետեւանքն է, որ այսօր տեսնում է Հայաստանը։ Այդ խոսակցության փոխարեն, բոլորովին այլ խոսքերի հետեւելու համար է, որ Հայաստանն ու նաեւ Ծառուկյանը ներկայումս այս կետում են, այս կետում ենք։

Եվ որպեսզի չպտտվենք նույն կետի շուրջ, լավ է ուշ, բայց ծավալել այդ կարեւոր խոսակցությունը, երբ Ծառուկյանը հայտնվի ազատության մեջ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031