Ալբանիան Կոսովոյի հետ սահմանը կվերացնի 2019 թվականի հունվարի 1-ին. Lajmi.net
Ալբանիայի եւ չճանաչված Կոսովոյի միջեւ սահմանը կվերացվի 2019 թվականի հունվարի 1-ից: Այդ մասին Ալբանիայի սփյուռքի հարցերի պետական նախարար Պանդելի Մայկոն հայտարարել է ցույցի ժամանակ, որը նվիրված էր ալբանական սփյուռքի խնդիրներին։
«Մեզ հարկավոր է բացել Ալբանիայի եւ Կոսովոյի միջեւ սահմանը, վարչապետը (Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման) մեզ ասել է, որ ինքը որոշում է ընդունել: Հունվարի 1-ին ազատ շարժ է սկսվում Ալբանիայի եւ Կոսովոյի միջեւ»,-նրա խոսքը մեջբերել է Lajmi.net կոսովյան պորտալը:
Պորտալը նշում է, որ միջոցառմանը ներկա ինքնահռչակ Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին եւ վարչապետ Ռամուշ Խարադինայը չեն մեկնաբանել սահմանը վերացնելու Էդի Ռամայի որոշումը: Ավելի վաղ Սերբիայի նախագահի վարչակազմի ղեկավար Նիկոլա Սելակովիչը նախազգուշացրել է, որ Ալբանիան եւ ինքնահռչակ Կոսովոն ստեղծում են ալբանա-կոսովյան մաքսային միավորում եւ իրական միության այլ բաղադրիչներ:
Մինչ այդ չճանաչված Կոսովոյի խորհրդարանը քվեարկել էր Ալբանիայի հետ սահմաններում մաքսային ծառայության վերացման օգտին եւ համաձայնել այդ երկրի հետ անցակետերում սահմանային հսկողության չեղարկմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: