Երեխաների «համավճարով» բուժսպասարկման մասին. Դավիթ Գալստյան
Դավիթ Գալստյանը գրում է. «Երեխաների «համավճարով» բուժսպասարկման մասին
* Մի քանի օր առաջ գրել էի, որ երեխաների սպասարկումը նեղ մասնագետի մոտ (ուղեգրով) դարձել ա «համավճարով»։
Կոնկրետ պոլիկլինիկայում գործընթացը սկսել ա մոտ 2 շաբաթ առաջ։
* Հետո ուրիշ ԲԿ էի գնացել, ընդեղ ասեցին, որ դեռ էրեխեքի մասով համավճարը չի ներդրվել, բայց չգիտեն, թե ինչքան ա սենց մնալու։
* Գրառմանս ի պատասխան Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը հայտարարեց, որ «ապահովագրության շրջանակում նախատեսված համավճարների կիրառման կարգավորումներում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»։
«․․․ Դրանց չափերը, հիմք ընդունելով օրենսդրությամբ դրանց համար կիրառվող առավելագույն շեմը, որոշվում են բժշկական հաստատությունների կողմից․․․»։
Ամփոփենք
* Բացահայտ ա որ գործընթացի ակտիվացումը / արագացումը / լայնացումը ընտրություններից հետո պատահական չի։
Մինչ այդ «համավճարի» կիրառումը սահմանափակվել ա, ու էական չի, թե ինչ ճանապարհով (ենթադրաբար՝ վերևներից բանավոր զգուշացրել են)։
* Ոչ մի դեպքում էս համակարգի ներդրումը ՉԻ ԿԱՐԱ համարվի բարեփոխում։ Եթե մինչ այս պետպատվերը ծածկում էր բազային (շատ էական ա) բուժսպասարկումը, ապա հիմա դա չի անում (սրա ինչն ա «բարեփոխում»):
* Ինչի՞ ես պտի հավելյալ գումար վճարեմ, որ իմ համար առաջնային (էրեխեքի) բազային առողջապահական սպասարկումը դառնա մասամբ վճարովի։
* Խորհրդատվության (կոնսուլտացիա) գին են դրել 6 հազար դրամ (էդքան ա ծածկում էրեխեքի ապահովագրությունը)։ Բայց ես չգիտեմ, թե որտեղ կա էդ գինը, ամեն տեղ շատ ավելի բարձր ա։
Բժիշկներն էլ չպտի տուժեն։ Առողջապահության նախարարությունը ու ԲԿ-ները պտի պայմանավորվեն, «ոսկե միջին», ադեկվատ գին որոշեն, որը ՓԱԿՎՈՒՄ Ա ապահովագրությամբ։
* Կարամ լիքը օրինակ բերեմ, թե ոնց ա բյուջեն (մեր հարկերը) աջ ու ձախ ջանասիրությամբ մսխվում։
Էրեխեքի հաշվին էդ ծախսերի / վատնումների / յուրացումների մի մասը չպտի փակվի։
* Էրեխեքի առաջնային բուժսպասարկումը պետք ա լինի ամբողջովին ԱՆՎՃԱՐ»։

