Բաժիններ՝

Անդրեյ Նովիկովը ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնը կղեկավարի ևս երեք տարի

ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհուրդը ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) ղեկավար ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովի ծառայության ժամկետը երկարացրել է եւս երեք տարով:

Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՀԱԿ-ի մամուլի բյուրոյում: «ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնը ղեկավարի պաշտոնում ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Պետրովիչ Նովիկովի գտնվելու ժամկետը երեք տարով երկարացնելու (մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը) վերաբերյալ ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի որոշումը սեպտեմբերի 28-ին ընդունվել է Դուշանբեում»,-նշել են մամուլի բյուրոյում:

ՀԱԿ-ն ստեղծվել է ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի 2000 թվականի հունիսի 21-ի որոշմամբ՝ միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ դրսեւորումների դեմ պայքարում Համագործակցության երկրների պատկան մարմինների փոխգործակցության կոորդինացումն ապահովելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930