
Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել Հայաստան կատարելիք այցի հեռանկարները. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում կարճատև զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ ևս: Միևնույն ժամանակ ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի մասին քննարկում չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նա կարճատև զրույց է ունեցել Փաշինյանի հետ, նաև Դոդոնի», – ասել է Պեսկովը:
Ըստ նրա՝ Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել իր՝ Հայաստան այցելության հեռանկարները: «Ոչ, այլ թեմաների շուրջ են խոսել՝ գործառնական, ընթացիկ», – ասել է Պեսկովը: