Բաժիններ՝

Լուկաշենկոն առաջարկել է նորացնել ԱՊՀ-ի զարգացման հայեցակարգը

Բելառուսի նախագահ Ալեսքանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՊՀ-ի երկրները չունեն Համագործակցության զարգացման ընդհանուր տեսլական եւ գլխավոր պլան եւ որ չի հաջողվել մինչեւ վերջ ձեւավորել տեսական մոդել եւ ստեղծել երկրների տնտեսական ինտեգրման գործնական ռազմավարությունը:

Այդ մասին հայտնել է ԲելՏԱ-ն: «Ժամանակակից իրողություններին Համագործակցության ադապտացման շրջանակում մենք ձեռնամուխ ենք եղել ԱՊՀ-ի հետագա զարգացման հայեցակարգի վերանայմանը»,-ասել է Լուկաշենկոն՝ սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ելույթ ունենալով ԱՊՀ-ի գագաթնաժողովում: Նա առաջարկել է «կառավարություններին հանձնարարել՝ այդ փաստաթղթում նորացնել տնտեսական բլոկը»:

«Այն կարող է գաղափարախոսական հիմք դառնալ Համագործակցության շրջանակներում գիտաարտադրական եւ ներդրումային ներուժի առավել ամբողջական օգտագործման համար: Անհրաժեշտ է դա խելամիտ կերպով կապակցել 2020 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում ԱՊՀ-ի տնտեսական զարգացման ռազմավարության մշակման հետ»,-ասել է Լուկաշենկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս