Բաժիններ՝

ՉԺՀ-ի կազմավորման օրը շուրջ 150 հազար մարդ է հավաքվել Տյանանմեն հրապարակում

Պեկինի շուրջ 150 հազար բնակիչներ ու հյուրեր են հոկտեմբերի 1-ի առավոտյան հավաքվել Տյանանմեն կենտրոնական հրապարակում՝ մասնակցելու ՉԺՀ-ի կազմավորման 69-րդ տարեդարձի առթիվ դրոշի բարձրացման արարողությանը։

Մեկ օր առաջ տեղական ժամանակով առավոտյան ժամը ուղիղ 10:00-ին Տյանանմենում նաեւ տեղի է ունեցել այն անձանց նվիրված արարողություն, որոնք իրենց կյանքն են զոհաբերել երկրի ազատության ու բարգավաճման համար: Դրան մասնակցել են ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը, Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը եւ երկրի ղեկավարության բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ: Արարողության մասնակիցները երաժշտության ուղեկցությամբ կատարել են օրհներգը, ինչից հետո գլուխ խոնարհել ի նշան ազգային հերոսների նկատմամբ հարգանքի:

Ինչպես նշել է վարչապետ Լի Կեցյանը, ՉԺՀ-ի կազմավորման առթիվ ելույթ ունենալով Ժողովրդական ժողովների տանը կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ, Չինաստանը կշարունակի իրականացնել բաց դռների քաղաքականություն, օժանդակել մյուս երկրների զարգացմանը՝ միաժամանակ պաշտպանելով սեփական շահերը:

ՉԺՀ-ի կազմավորման օրը, որը նշվում է հոկտեմբերի 1-ին, համարվում է երկրի գլխավոր տոներից մեկը. այդ կապակցությամբ Չինաստանում ոչ աշխատանքային շաբաթ է հայտարարված: Հոնկոնգի եւ Մակաոյի հատուկ վարչական շրջաններում ոչ աշխատանքային է հայտարարված մեկ եւ երկու օր՝ համապատասխանաբար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս