Բաժիններ՝

Պայթյուն է որոտացել Դոնեցկում «Կոմունիստական» կուսակցության համագումարի անցկացման վայրում

Դոնեցկում «Կոմունիստական» կուսակցության համագումարի անցկացման վայրում պայթյուն է որոտացել, որի հետևանքով  նախնական տվյալներով երեք մարդ է տուժել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտնել է  Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ազգային խորհրդի պատգամավոր Վլադիսլավ Բերդիչևսկին:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ տուժածներից մեկը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի թեկնածու Իգոր Հակիմզյանովն է: Բազմաթիվ վնասվածքներ է ստացել նաև կուսակցության քաղաքային կոմիտեի քարտուղար Իրինա Յակինան:

Կուսակցության անդամ Գենադի Ֆոմենկոյի խոսքով՝ պայթյունի պահին շենքում շուրջ 50 մարդ է եղել: «Պայթյունի վայրում փաթեթ է հայտնաբերվել, որի ներսում ամեն ինչ այրված է եղել: Երկու կին է տուժել, նրանցից մեկը ծանր աստիճանի այրվածքներ ունի»,- պատմել է նա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930