Բաժիններ՝

Նաթանյահուն կոչ է արել ՄԱԿ-ին՝ ՄԱԳԱՏԷ-ից պահանջել՝ օբյեկտի ստուգում անցկացնել Իրանում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հանդիպմանը խնդրել է նրան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Յուկիա Ամանոյից պահանջել՝ ստուգելու Թեհրանում միջուկային նյութերի ու սարքավորումների գաղտնի պահեստի վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին հայտնել է վարչապետի դիվանատունը:

«Իսրայելի կառավարության ղեկավարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից խնդրել է՝ դիմել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին՝ պահանջելով անցկացնել Թեհրանում միջուկային նյութերի գաղտնի պահեստարանի վերաբերյալ տեղեկատվության ստուգում, որը վարչապետը բացահայտել է, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, եւ տեսչական ստուգում անցկացնել այդ օբյեկտում»,-ասված է գերատեսչության կողմից տարածված հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս