Վախթանգ Կիկաբիձեն՝ ուղեղի քաղցկեղի դեմ պայքարի մասին
Վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1980), Ուկրաինայի վաստակավոր արտիստ (2013), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1978), Վրաստանի պետական մրցանակի դափնեկիր (2013), Թբիլիսիի պատվավոր քաղաքացի (1998) Վախթանգ Կիկաբիձեն «Մի անգամ» հեռուստածրագրի եթերում պատմել է ուղեղի քաղցկեղի դեմ պայքարի մասին և խոստովանել է, որ ապրում է միայն շնորհիվ կնոջ:
«Եթե չլիներ Իրինան, ես հիմա ողջ չէի լինի: Միշտ, երբ ես հայտնվել եմ ծայրահեղ իրավիճակներում, նա եղել է իմ կողքին՝ ինչպես ժայռ»,- խոստովանել է Կիկաբիձեն:
«Կարծես ներքևից մուրճով հարվածեցին գանգիս: Ես ընկա: Կորցրի կողմնորոշումս: Տեղափոխեցին հիվանդանոց: Այնտեղ գդալն անգամ չէի կարողանում բռնել, չէի կարողանում կանգնել, անընդհատ վայր էի ընկնում»,- հավելել է Կիկաբիձեն՝ ներկայացնելով իր վիճակը հիվանդության ժամանակ: