Կանադան, ԱՄՆ-ը և Մեքսիկան նոր առևտրական պայմանագիր կստորագրեն NAFTA-ի փոխարեն
Կանադան, ԱՄՆ-ը եւ Մեքսիկան համաձայնության են հասել նոր առեւտրական պայմանագրի շուրջ, որը փոխարինելու կգա Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան գոտու մասին համաձայնագրին (NAFTA-ին): Այդ մասին ասված է Կանադայի ԱԳ նախարարության ղեկավար Քրիստի Ֆրիլանդի եւ ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հայտարարության մեջ, որ սեպտեմբերի 30-ին տարածել է Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Այսօր Կանադան եւ Միացյալ Նահանգները, նրանց հետ միասին նաեւ Մեքսիկան համաձայնության հասան 21-րդ դարի նոր, արդիականացված առեւրական համաձայնագրի՝ Միացյալ Նահանգների, Մեքսիկայի եւ Կանադայի համաձայնագրի շուրջ»,- նշվում է փաստաթղթում: Ինչպես ավելի վաղ հայտնել է Global News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին, Կանադան, մասնավորապես, արդյունքում զիջումների է գնացել կաթնամթերքի սեկտորում՝ ընդլայնելով ամերիկյան ապրանքների մուտքն իր շուկա:
Պաշտոնական անձինք առայժմ չեն բացահայտել գործարքի մանրամասնությունները: ԱՄՆ-ի նախագահ դոնալդ Թրամփի ահանջով 2017 թվականին կողմերը բանակցություններ էին սկսել Կանադայի, ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ նոր պայմաններով NAFTA-ի վերակնքման շուրջ: Միացյալ Նահանգներն ու Մեքսիկան պայմանավորվել էին հասել օգոստոսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: