
Ինդոնեզիայում երկրաշարժերի ու ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի

Ինդոնեզիայում երկրաշարժերի և դրանց հաջորդած ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Ինդոնեզիայի իշխանությունները հայտնում են, որ նրանցից շատերը զոհվել են լողափին գտնվելու ընթացքում՝ ցունամիի հետևանքով առաջացած հսկայական ալիքի հարվածից: