Պորոշենկոն Ուկրաինան համարել է ՆԱՏՕ-ի արևելյան թևը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Միացյալ Նահանգներ իր աշխատանքային այցի շրջանակներում ԱՄՆ-ի առափնյան պահպանության ուժերի «Բալթիմոր» բազա կատարած այցելության ժամանակ նշել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին առափնյա պահպանության «Այլենդ» դասի երկու պարեկային կատերների հանձնման չափազանց մեծ կարեւորությունը: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի մամուլի ծառայությունը:
«Ուկրաինան դե-ֆակտո ՆԱՏՕ-ի արեւելյան թեւն է, իսկ աջակցության այս ժեստն ուժեղացրեց պաշտպանական համագործակցությունը մեր երկրների միջեւ»,- ասել է Պորոշենկոն, հաղորդել է «Իներֆաքս»-ը: