
Գազայի սահմանին իսրայելական զորքերի հետ բախումների ժամանակ սպանվել է երեք պաղեստինցի

Գազայի սահմանում իսրայելական ռազմական ուժերի հետ բախումների ժամանակ զոհվել է երեք պաղեստինցի, 180 մարդ վիրավորվել է: Այս մասին ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը, ասել է տեղի առողջապահության նախարար Աշրաֆ Ալ Քիդրան:
Գազայի հազարավոր բնակիչների մասնակցությամբ շարունակվում է բողոքի ակցիաների շարքը:
«Դրանց ընթացքում երեք պաղեստինցի մահացել է, 180-ն ստացել են վնասվածքներ, որոնցից 45-ը վիրավորվել են մարտական փամփուշտներից Գազայի արևելյան սահմանի հատվածում իսրայելի ուժերի հետ բախման ժամանակ»,-տեղեկացրել է գործակալության զրուցակիցը:
Իսրայելի զինվորականների գնահատմամբ՝ բողոքի ակցիաները հավաքել էին ավելի քան 10 հազար մարդ, ովքեր քարեր ու պայթուցիկ սարքեր էին նետում զինվորների եւ բաժանարար խոչընդոտների վրա՝ փորձելով անցնել սահմանը: