Բաժիններ՝

Հիլարի Քլինթոնը խաղացել է ամերիկյան սերիալում

Հիլարի Քլինթոնն իր նմանակի դերն է խաղացել «Մերֆի Բրաուն» ամերիկյան կատակերգական սերիալի նոր էպիզոդներից մեկում: Այդ մասին հայտնել է Variety շաբաթահանդեսը:

Ըստ սցենարի, Քլինթոնը գալիս է հեռուստաալիք՝ գլխավոր հերոսուհի Մերֆի Բրաունի մոտ, որպեսզի աշխատանքի տեղավորվի քարտուղարուհու պաշտոնում: Կինը, որն արտաքնով նշանավոր քաղաքական գործչի կատարյալ կնկնօրինակն է, նույնիսկ ներկայանում է Հիլարի Քլինթոն անունով: Նա զարմացած գործատուին պարզաբանում է, որ իրեն հաճախ են շփոթում նախկին պետքարտուղարի հետ, բայց իր անունը գրվում է մեկ «լ»-ով (անգլերենում Քլինթոնի անունը գրվում է՝ Hillary):

Հարցազրույցի ընթացքում գործատուն պարզում է, որ հայցորդը «չորս տարի քարտուղար է աշխատել շատ խոշոր կազմակերպություններից մեկում», ինչպես նաեւ «որոշակիորեն էլեկտրոնային փոստի հետ աշխատելու փորձ ունի»: Զրույցի արդյունքներով՝ Մերֆին հայտնում է Հիլարիին, որ նա, իր կարծիքով, «չափից դուրս կոմպետենտ է»:

Շաբաթահանդեսը հավելում է, որ այս աշնանը Հիլարի Քլինթոնը եւս մեկ հեռուստաշոուում կխաղա CBS ալիքով: Նա կհայտնվի «Տիկին պետքարտուղար» սերիալի հինգերորդ եթերաշրջանում: Քլինթոնը 2009-2013 թվականներին որպես պետքարտուղար պաշտոնավարելու ընթացքում ծառայողական նամակագրություն է վարել անձնական փոստային սերվերի միջոցով: 2015-2016 թվականներին Հետաքննությունների դաշնային բյուրոն այդ կապակցությամբ հետաքննություն է անցկացրել՝ ստոուգելու գաղտնի տեղեկատվության հնարավոր արտահոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս