Բրազիլիայի Գերագույն դատարանի որոշմամբ՝ Վենեսուելայի հետ սահմանը վերստին բացվել է, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Հայաստանն այժմ չի կարող հավակնել ամերիկյան Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի դրամաշնորհների, քանի որ Համաշխարհային բանկի 2018 թվականի հուլիսի 1-ի զեկույցի համաձայն Հայաստանը դարձել է «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր:
Եվրամիությունը կիրարկեց արգելափակման եվրոպական կանոնակարգը, որն իր տարածքում անվավեր է հայտարարում ԱՄՆ-ի արտերկրյա պատժամիջոցներն Իրանի նկատմամբ, Եվրոպայի ընկերություններին արգելում է կատարել դրանք, ինչպես նաեւ արգելում է արտասահմանյան դատարանների բոլոր այն վճիռների կատարումը, որոնք ընդունվել են այդ պատժամիջոցների հիման վրա:
Ավելի քան 20 հազար բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները օգոստոսի 5-ին ինդոնեզական Լոմբոկ կղզում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով:
Ռուսաստանը չի առարկի Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը եւ պատրաստ է շփումներ հաստատել երկրի նոր կառավարության հետ:
«Հեղափոխությամբ իշխանության եկած ուժի համար կարևոր է ցույց տալ, որ իրենք արձագանքում են հանրային պահանջին, քանի որ առջևում ընտրություններ են, և հարկավոր է պահպանել հանրային աջակցությունը»:
ԱՄՆ-ում փողերի լվացման համար վերջին օրերին ձերբակալվել է ՌԴ չորս քաղաքացի:
Իսպանիայում սաստիկ շոգերի պատճառով վերջին օրերին մահացածների թիվը հասել է 6-ի:
ԱՄՆ նախագահի մոտ հռետորաբանական վայրիվերումներն ու կտրուկ շրջադարձերը հետեվողական վարքագծի բնույթ են կրում: Այնքան, որ ոճի աննախընթաց սաստկացումը, հասցեական վերագրումները, հետեվողների մոտ սկսել են տարակուսանքներ ստեղծել հայտարարվածի եւ դրա համապատասխան իրականացվող քայլերի բացակայությունը կանխատեսելով:
Եգիպտոսի Մարսա Ալամ հանրաճանաչ առողջավայրում շնաձուկն սպանել է Չեխիայից ժամանած զբոսաշրջիկի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր Իրանի դեմ պատժամիջոցները երկու փուլով վերականգնելու վերաբերյալ:
Ֆրանսիայի Պյուի դե Դոմ դեպարտամենտում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել:
Խամզա բեն Լադենը՝ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի որդին, ամուսնացել է Մոհամեդ Աթայի՝ այն զինյալների խմբի պարագլխի դստեր հետ, որոնք իրականացրել են 2001 թվական սեպտեմբերի 11-ի գրոհը:
Տեղական ԶԼՄ-ները նշում են, որ վառելիք փոխադրող բեռնատարը վթարի է ենթարկվել:
ԱՄՆ-ն մտադիր է Թեհրանի դեմ սահմանել շատ ավելի խիստ պատժամիջոցներ, քան եղել են մինչ Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային համաձայնության ձեռքբերումը:
Ինդոնեզիայի Լոմբոկ կղզուց ավելի քան տասը հազար մարդ, ներառյալ զբոսաշրջիկներ, են տարհանվել երկրաշարժից հետո:
Նոր Զելանդիայի Կանաչների կուսակցությունը երկրի խորհրդարանին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի խորհրդարանականները համաձայնության են եկել ուսումնասիրելու երրորդ երկրում միջազգային գործերի կոմիտեների մակարդակով հանդիպում կազմակերպելու հնարավորությունը:
Եվրամիությունն օգոստոսի 7-ից արգելափակում է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների գործողությունն իր տարածքում, ոպեսզի պաշտպանի եվրոպական ընկերություններին:
Գերմանիայի ընկերություններն աստիճանաբար կրճատում են մատակարարումներն Իրանին եւ այս շուկայից հեռանում են այդ երկրի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերսկսման պատճառով:
ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարությունը համաձայնել է հրադադարի ռեժիմ հաստատել Իսրայելի եւ Գազայի հատվածի սահմանին:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելը կարող է բերել աղետալի հետեւանքների, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսում բնական հրդեհները հանգեցրել են ստաժոր-էլեկտրիկի մահվան:
Ճապոնիան լռության լոպեով է հարգել Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհհերի հիշատակը, որը 73 տարի առաջ տասնյակ հազարավոր մարդրանց կյանք խլեց։
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը թագավորությունում Կանադայի դեսպանին մեկ օր է տվել երկրից հեռանալու համար:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձից հետո երկրում լրագրողների ձերբակալումներ են սկսել:
Disney ընկերությունը չի պատրաստվում կրկին հրավիրել ռեժիսոր Ջեյմս Գանին՝ նկարահանելու «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի երրորդ մասը, չնայած կինոնկարի դերասանական կազմի անդամների նամակին ի պաշտպանություն բեմադրիչի:
Շվեյցարական Ալպերում ինքնաթիռ է կործանվել, որի հետեւանքով 20 մարդ է մահացել:
«ՀՀ իշխանությունների հեղինակության հարցն է՝ իրականացնել հասարակության համար վստահելի քննություն»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա մահափորձի հետեւանքով 7 մարդ վիրավորվել է: