Բաժիններ՝

Վենեսուելայի պաշտպանության նախարարը հայտարարել է երկրում պետական հեղաշրջման մասին

Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը հայտարարել է, որ երկրում տեղի է ունենում պետական հեղաշրջում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոն հունվարի 23-ին հայտարարել է իրեն երկրի ժամանակավոր ղեկավար: Միացյալ Նահանգները ճանաչել է, որ ընդունում է Գուաիդոյին՝ պահանջելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյից, ում նրանք չեն համարում երկրի օրինական ղեկավար, ընդդիմության դեմ ուժային գործողություններ թույլ չտալ:

«Ես նախազգուշացնում եմ, որ երկրում օրինական իշխանությունների, ժողովրդավարության ու լեգիտիմ նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ պետական հեղաշրջում է իրականացվում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լոպեսը: Վերջինս ավելի վաղ նշել էր, որ Գուաիդոյին չի ճանաչում որպես Վենեսուելայի նախագահ:

Գուաիդոյին որպես Վենեսուելայի ղեկավար ԱՄՆ-ից բացի ճանաչել են նաև Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Գվատեմալան, Հոնդուրասը, Պանաման, Պարագվայը, Պերուն, Վրաստանը, Ալբանիան և մի շարք այլ երկրներ:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վենեսուելայում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է պետության ներքին գործերին «հերթական կոպիտ միջամտությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս