Բաժիններ՝

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում կքննարկի իրավիճակը Վենեսուելայում

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհրդի հունվարի 26-ի արտահերթ նիստին կքննարկվեն Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Հարավաֆրիկյան Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ջերի Մեթյու Մաջիլան:

«Անվտանգության խորհուրդը շաբաթ օրը կքննարկի Վենեսուելայի խնդիրը: Մեզ տեղեկացրել են, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կժամանի՝ քննարկելու հարցը: Կլսենք, թե ինչ է ուզում նա ասել»,- հավելել է նա:

Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոն հունվարի 23-ին հայտարարել է իրեն երկրի ժամանակավոր ղեկավար: Միացյալ Նահանգները ճանաչել է, որ ընդունում է Գուաիդոյին՝ պահանջելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյից, ում նրանք չեն համարում երկրի օրինական ղեկավար, ընդդիմության դեմ ուժային գործողություններ թույլ չտալ:

Վենեսուելայի պաշտպանության նախարարը կատարվածն անվանել է երկրում օրինական իշխանությունների, ժողովրդավարության ու լեգիտիմ նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ պետական հեղաշրջում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս