Բաժիններ՝

ԵԽԽՎ-ն կոչ է արել ՌԴ-ին՝ ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատգամավորները բանաձեւ են ընդունել, որում Ռուսաստանին կոչ են արել՝ անհապաղ ազատել սահմանն անօրինականորեն հատելու մեղադրանքով ձերբակալված ուկրաինացի նավաստիներին եւ պաշտպանել են Կերչի նեղուցում ստեղծված իրադրության մոնիթորինգի համար միջազգային դիտորդների խումբ ուղարկելու նախաձեռնությունը։

Քվեարկությունը տեղի է ունեցել Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում հունվարի 24-ին կայացած շտապ բանավեճերի արդյունքների շուրջ: Փաստաթուղթն ընդունելու օգտին քվեարկել է 103 խորհրդարանական, դեմ՝ երեքը, 16 մասնակիցներ ձեռնպահ են մնացել:

Փաստաթղթում վեհաժողովը դատապարտել է «Ռուսաստանի կողմից ռազմական ուժի օգտագործումն ուկրաինական ռազմանավերի եւ դրանց անձնակազմերի դեմ, … կոչ է արել անհապաղ ազատ արձակել ուկրաինացի զինծառայողներին եւ ապահովել նրանց անհրաժեշտ բուժօգնության, իրավաբանական եւ հյուպատոսական օգնության տրամադրումը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031