«Պարզվում է՝ գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ևս կալանավորված է. թե ինչու՝ ոչ ոք չգիտի». Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը գրում է. «Նախընտրական և հետընտրական փուլերում այնքան մարդ են բռնել, որ միանգամից չենք էլ ֆիքսում, թե ում և երբ են կալանավորել։
Պարզվում է՝ գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ևս կալանավորված է։
Թե ինչու՝ ոչ ոք չգիտի։ Երևի բոլորի «պատճառաբանության» հիմքում մեկ բան է դրված՝ ռեժիմին պետք է եղել, կալանավորել են։
Երևի իշխանությունն ինքն էլ արդեն բռնվածների հաշիվը կորցրել է, բայց դա չի խանգարում ապօրինությունների շարքը շարունակել»:

