Ֆրանսիան աշխարհում առաջին տեղն է գրավել բնակչությանը ցուցաբերվող սոցիալական աջակցության մակարդակով
Ֆրանսիայի բնակչությանը ցուցաբերվող պետական սոցիալական աջակցությունը վճարումների ծավալով անցյալ տարի կազմել է երկրի ՀՆԱ-ի 32 տոկոսը: Այսպիսով, այդ ցուցանիշով, որը ներառում է կենսաթոշակային ապահովության մակարդակը, բուժօգնության համակարգում բնակչության ընդգրկվածությունը, աշխատատեղերի տրամադրումը, այս երկիրը գերազանցել Է աշխարհի մնացած բոլոր զարգացած երկրներին:
Այդ մասին ասված է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) տարեկան զեկույցում: Ֆրանսիային հաջորդում են Բելգիան (28,9 տոկոս) եւ Ֆինլանդիան (28,7 տոկոս), նշվում է ՏՀԶԿ-ի փաստաթղթում:
Ըստ կազմակերպության տվյալների, հակառակ բեւեռում են ԿԺԴՀ-ն, որտեղ սոցիալական վճարումներին բաժին է ընկնում ՀՆԱ-ի 11,1 տոկոսը, Չիլին (10,9 տոկոս) եւ Մեքսիկան (7,5 տոկոս):
Մինչդեռ Փարիզը, եթե հավատանք ՏՀԶԿ-ի հետազոտությունների հեղինակներին, առաջատար դիրքեր է գրավում սուբսիդիաների ոչ բոլոր կատեգորիաներում: Այսպես, եթե ֆրանսիական պետությունն առողջապահությանը հատկացնում է ՀՆԱ-ի 8,8 տոկոսը, ինչը երկրին թույլ է տալիս այդ ցուցանիշով առաջին տեղն զբաղեցնել աշխարհում, ապա կենսաթոշակային վճարումների մասով (13,9 տոկոս) նա իջելէ երրորդ հորիզոնական՝ առաջ թողնելով Հունաստանին ու Իտալիային:
Իսկ ինչ վերաբերում է գործազրկության, հաշմանդամության եւ ընտանիքներին օգնելու նպաստներին, ապա այդ ցուցանիշներով ֆրանսիացիները հայտնվել են յոթերորդ դիրքում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: