Բաժիններ՝

Քրդերը գրավեցին ԻՊ-ի ահաբեկիչների վերջին ամրակետը Միրիայի արևելքում

«Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (ՍԺՈՒ) զինված կոալիցիայի կազմավորումները հունվարի 23-ին ահաբեկիչներին դուրս են շպրտել Եփրատի արեւելյան ափի՝ իրենց վերջին առաջադիրքից, որը գտնվում էր Բագոզ Ֆաուքանի գյուղում: Այդ մասին ասված է «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» հրամանատարության հայտարարության մեջ, որը հրապարակել է Firat գործակալությունը:

Դրանում նշված է, որ քուրդ մարտիկներին, որոնք կազմում են ՍԺՈՒ-ի հիմնամասը, նաեւ հաջողվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ջախջախված հրոսակախմբերի մնացորդներին կտրել Իրաքի հետ սահմանից:

«Սիրիայի ժողովրդավարական ուժերին» են հանձնվել ԻՊ-ի 470 զինյալներ, որոնք ընկել էին շրջապատման մեջ: Միաժամանակ հունվարի 21-ից հումանիտար միջանցքով անվտանգ գոտի են դուրս եկել 4,9 հազար խաղաղ բնակիչներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս