Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել են, որ 12 մարդ է զոհվել հեղեղումներից, որոնք առաջացել են երկրի հյուսիս – արեւմուտքում տեղատարափ անձրեւներից:
Գրիպի համաճարակն ընդգրկել է Ռումինիան, հիվանդությունը շարունակելու է տարածվել: Այդ մասին երկրի առողջապահության նախարար Սորինա Պինտյան հայտնել է հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսում։
«Գաբրիել» ձնամրրիկը, որն անցել է Ֆրանսիայով, առանց լույսի է թողել 41 հազար տնային տնտեսություն:
Պենտագոնը պատրաստ է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ:
Ավստրիայի ֆեդերալ կանցլեր Սեբաստիան Կուրցն այն կարծիքին է, որ Ֆրանսիայի «դեղին բաճկոնավորների» օրինակով բողոքի շարժում կարող է սկսվել Եվրոպայի այլ երկրներում, բայց ոչ Ավստրիայում:
ԱՄՆ-ի Միջին Արեւմուտքում հաստատված սաստիկ ցրտերը հանգեցրել են հազարից ավելի չվերթերի չեղարկման, քանի որ օդանավակայանների աշխատակիցները չեն կարողանում էքստրեմալ ջերմաստիճանի պայմաններում նախապատրաստել թռիչքների իրականացումը:
Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) քաղաքագլուխ Էրիկ Գարսեթին, որը համարվում էր 2020 թվականին ԱՄՆ-ում նախագահական մրցարշավին մասնակցելու հավակնորդներից մեկը, պայքարի մեջ չի մտնի պետության ղեկավարի պաշտոնի համար:
Ռուսաստանի Դաշնության խորհրդի նիստերի դահլիճում հունվարի 30-ին կալանավորվել է Կարաչայա-Չերկեսիայից սենատոր Ռաուֆ Արաշուկովը:
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն կոչ է արել Եվրամիությանը եւ Գերմանիային՝ ԱՄՆ-ի օրինակով պատժամիջոցներ սահմանել Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ:
Բրազիլիայի հարավ – արեւելքում ամբարտակի ճեղքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 84-ի:
Սաուդյան Արաբիայի մունիցիպալիտետների գործերի նախարարությունը հեռացրել է կոռուպցիայի մեջ մեղադրվող 120-ից ավելի պաշտոնյաների:
Առնվազն երկու մարդ է զոհվել եւ չորսը՝ վիրավորվել Ֆիլիպինների Մինդանաո կղզու Զամբոանգա քաղաքի մզկիթի շենքում նռնակի պայթեցման հետեւանքով:
Վենեսուելայի Գերագույն դատարանը Բոլիվարյան Հանրապետության սահմաններից ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի մեկնելու արգելք է սահմանել եւ որոշել է արգելափակել նրա բանկային հաշիվներ մուտքի հնարավորությունը: Հունվարի 29-ին այս մասին հաղորդվում է ատյանի Twitter-ում։
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հունվարի 29-ին չկարողացավ Brexit-ի խնդրի որեւիցե նոր լուծում գտնել եւ պատվիրեց վարչապետ Թերեզա Մեյին Բրյուսելում նոր բանակցություններ անցկացնել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրի շուրջ, բանակցություններ, որոնք ԵՄ-ն հրաժարվում էվերսկսել, տեղեկացնում է BBC-ին:
Ֆրանսիայի Total ընկերությունը հայտարարել է Հյուսիսային ծովում՝ Մեծ Բրիտանիայի ափամերձ ծանծաղուտում, նոր գազախտուցքային հանքակուտակի հայտնաբերման մասին։
«Եթե ՀՀ-ում ցանկանում են ծածկվել Լավրովի, Պուտինի և Ռուսաստանի տանիքի տակ, որպեսզի Ղարաբաղի հարցում գնան կոմպրոմիսների, ապա դա նորություն չէ մեզ համար: Սերբիայի օրինակն ուսումնասիրեք»:
Լինում են պահեր, որոնք արմատապես փոխում են մարդու ճակատագիրը, ապրումներ, որոնցից հետո անհնար է վերադառնալ կյանքի նախկին ընթացքին: Նման պահ վերապրեց Թուրքիայի հայ լրագրող Հայկո Բաղդատը, երբ 2007-ի հունվարի վերջին հրաժեշտն էր տալիս Ստամբուլում սպանված Հրանտ Դինքին:
Nord Stream 2 («Հյուսիսային հոսք 2») գազատարի առաջին գիծը պատրաստ կլինի 2019 թվականի նոյեմբերին, երկրորդը՝ դեկտեմբերին:
ԱՄՆ-ի Տեխասի նահանգում փոքր հզորության W76-2 միջուկային մարտագլխիկի արտադրություն են սկսել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համաձայնել է Բրյուսելից նոր բանակցություններ պահանջել Brexit-ի պայմանների վերաբերյալ ԵՄ-ի հետ արդեն համաձայնեցված գործարքի շուրջ:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունվարի 29-ին իր թեկնածությունն է առաջադրել մարտի 31-ին նշանակված նախագահական ընտրություններին մասնակցելու համար:
Իրանն Իսրայելի վրա ամենօրյա կիբեռգրոհներ է իրականացնում: Հունվարի 29-ին այս հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն՝ Թել Ավիվում ելույթ ունենալով Cybertech-2019 կիբեռտեխնոլոգիաներին նվիրված խորհրդաժողովում։
Ռուսաստանը համաշխարհային հանրակցության մյուս պատասխանատու անդամների հետ ամեն ինչ կանի, որպեսզի աջակցի նախագահ Նիկոլաս Մադուրոյի օրինական կառավարությանը՝ Վենեսուելայի Սահմանադրությանը եւ ճգնաժամի կարգավորման այն մեթոդներին համապատասխան, որոնք գտնվում են սահմանադրական դաշտում:
Պաղեստինյան կառավարությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Հորդանան գետի Արեւմտյան ափի Ռամալլահ քաղաքում, պաշտոնապես հրաժարական է տվել:
Ֆրանսիայի ոստիկանությունը հունվարի 29-ի առավոտյան Փարիզի հյուսիսում տարհանում է միգրանտների՝ տարերայնորեն ստեղծված ճամբարը:
Մեծ Բրիտանիան անհապաղ այցագրային ռեժիմ կսահմանի Եվրամիության երկրների այն քաղաքացիների համար, որոնք կպլանավորեն երկրի տարածքում մնալ երեք ամսից ավելի, եթե Brexit-ն իրականացվի առանց Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ հետագա համագործակցության համաձայնագրի:
Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են հինգ մարդու, որոնք կասկածվում են 2018 թվականի դեկտեմբերին Ստրասբուրգում իրականացված ահաբեկչությանը մեղսակից լինելու մեջ:
Բրազիլիայում ամբարտակի ճեղքման պատճառով զոհվել է առնվազն 65 մարդ, 279 հոգի անհետ կորել է: Այս մասին հաղորդել է Globo-ն:
Չինաստանի բարձրաստիճան պատվիրակությունը՝ ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի գլխավորությամբ, ժամանել է Վաշինգտոն առեւտրական կոնսուլտացիաներ անցկացնելու համար, պատվիրակության կազմում է նաեւ ԿԲ-ի ղեկավարը:
Կուբայի մայրաքաղաք Հավանայում մոլեգնած տոռնադոյից առնվազն չորս մարդ է զոհվել, տուժել է 195 հոգի: