
ՆԱՏՕ-ի երկրները Թրամփի ճնշմամբ ևս շուրջ 100 մլրդ դոլար են գտել պաշտպանության համար. Փոմպեո

Դոնալդ Թրամփի կողմից գործադրվող ճնշման շնորհիվ ՆԱՏՕ-ի երկրները լրացուցիչ 100 միլիարդ դոլար են փնտրել-գտել պաշտպանության համար: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հունվարի 23-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցh ժամանակ:
«Նախագահ Թրամփի վարչակազմը ՆԱՏՕ-ի համար ավելի շատ է լավ բան արել, քան ԱՄՆ-ի բոլոր նախորդ վարչակազմերը միասին վերցված,- ասել է Փոմպեոն:- Աճող միջոցները, որոնք փնտրվել-գտնվել են (ՆԱՏՕ-ի) գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի եւ աշխարհում ՆԱՏՕ-ի գծով գործընկերների համար, էապես աճել են եւ մոտենում են 100 միլիարդ դոլարին: Դա շատ ավելին է, քան կլիներ, եթե նախագահ Թրամփը ճնշում չգործադրեր գործընկերների վրա»:
Նա հիմարություն է որակել ԱՄՆ-ի Կոնգրեսում ձեռնարկվող փորձերն օրենսդրական ուղիով խոչընդոտելու Հյուսիսատլանտյան դաշինքի կազմից ԱՄՆ-ը հանելու Թրամփի հնարավոր որոշմանը: «Նախագահ Թրամփը գիտե, որ Ամերիկան չի կարող գործել միայնակ, եւ որ մեզ դաշնակիցներ են հարկավոր»,- նշել է Փոմպեոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: