Լիմայի խումբը խնդրում է աջակցել իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուայդոյին եւ ապահովել մարդասիրական օգնության ազատ մուտքը երկիր:
Եգիպտոսում հայտնաբերել են հին դամբարան, որտեղ գտնվում են 50 լավ պահպանված մումիաներ:
Փետրվարի 4-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման կդրվի Թուրքիայի վերաբերյալ զեկույցի նախնական տարբերակը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը փետրվարի 5-ին կուղեւորվի Հյուսիսային Իռլանդիա, որտեղ հանդես կգա Brexit-ին նվիրված ճառով:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ փետրվարի 5-ին հանրապետությունում ստորագրահավաք կսկսվի ԱՄՆ-ի ռազմական ինտերվենցիայի դեմ:
Նիկոլաս Մադուրոն դիմել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ խնդրելով աջակցություն ցուցաբերել՝ «դյուրացնելու երկխոսությունը» Վենեսուելայում :
Գերմանիան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է երկրի ժամանակավոր նախագահ:
Եգիպտոսի զինվորական տրիբունալն ութ հոգու մահապատժի է դատապարտել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի դեմ մահափորձի կազմակերպման գործով:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ երկխոսության հնարավորություններն սպառված են, նրա կառավարությունը մերժել է դրանք:
Ֆրանցիսկոս պապը Արաբական թերակղզի Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի պատմության մեջ առաջին այցի ընթացքում հանդիպում է անցկացրել Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարության հետ:
Վենեսուելայում իշխանության բռնատիրման փորձն օրինականացնելու ձգտումն ուղղակի միջամտություն է այդ երկրի գործերին, ինչը չի նպաստում ճգնաժամի արդյունավետ եւ խաղաղ կարգավորմանը:
Մոսկվայի կենտրոնի Նիկիտսկի ծառուղու բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհից մահացածների թիվը հասել է վեցի, նրանց թվում է կա մեկ անչափահաս:
Մեծ Բրիտանիան վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչում է հանրապետության ժամանակավոր նախագահ:
Գրեթե 90 մարդ է փաստաթղթեր ներկայացրել Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ գրանցվելու որպես հանրապետության նախագահի պաշտոնի թեկնածու:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժեն Իվ լե Դրիանը ճանաչել է Խուան Գուայդոյի լեգիտիմությունը, որն իրեն հռչակել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ։
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ Հաննիբալը, որը գտնվում է լիբանանյան բանտում, գանգատվում է առողջությունից եւ խնդրում է ՄԱԿ-ին՝ բժիշկների խումբ ուղարկել իր մոտ:
Իտալիան արգելափակել է Խուան Գուայդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու վերաբերյալ Եվրամիության հայտարարությունը:
Ավստրալիայի հարավ-արեւելքի Քվինսլենդի նահանգում հազարից ավելի բնակիչ է տարհանվել մոլեգնող ջրհեղեղի պատճառով:
Cessna 414 մոդելի ինքնաթիռը փետրվարի 3-ին ընկել է ԱՄՆ-ի Յորբա Լինդա քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) արվարձանում գտնվող մասնավոր տներից մեկի վրա:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Վենեսուելայի Ազգային ժողովի ղեկավար Խուան Գուայդոյի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկրում «արդար նախագահական ընտրությունների» անցկացման անհրաժեշտությունը:
Երկու մարդ է զոհվել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավում ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետեւանքով:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին կոչ է արել ավելի մեծ վնաս չհասցնել երկրին եւ հրաժարվել իր այժմյան ռազմավարությունից:
Մոսկվայի կենտրոնի Նիկիտսկի ծառուղու թիվ 12 շենքում չորս մարդ է մահացել հրդեհից:
«Հատուկ ճկունություն կպահանջվի նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, քանի որ ԱՄՆ-ը տարածաշրջանում հակաիրանական դաշնակիցներ է փնտրում։ Այսինքն՝ Հայաստանը խնդիր պետք է դնի իր գործընկերներին բացատրելու, որ դրանք կարևոր հարաբերություններ են Հայաստանի համար»։
Արդեն 74 մարդ է փաստաթղթեր ներկայացրել Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ երկրի նախագահի թեկնածու գրանցվելու համար, որից 28-ը գրանցվել է, ևս 28-ի թեկնածությունը՝ ոչ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը փետրվարի 3-ին եռօրյա առաքելական ուղևորության է մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ. նա կլինի Հռոմեակաթոլիկ եկեղեցու առաջին հովվապետը, ով այցելել է Արաբական թերակղզի:
Կալուգայի մոտ երեխաներ տեղափոխող ավտոբուսի շրջվելուց հետո 32 մարդ, այդ թվում՝ 23 երեխա տեղափոխվել է հիվանդանոց:
Ռեփեր Դեցլի հայրը՝ Ալեքսանդր Տոլմացկին «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին հայտնել է, որ որդու մահվան պատճառը դեռևս չի պարզվել։
«Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, որ այդ այցի օրակարգերից մեկը վիզաների ազատականացման հարցն է, այս ամեն ինչը կարծես բխում է նոր իշխանությունների քաղաքականությունից, որովհետև շատ կարևոր է, որպեսզի նորաստեղծ կառավարությունը ցույց տա, որ արտաքին քաղաքականության ինչ-որ ուղղությամբ արդյունքի է հասել»,- ասաց նա:
Ավելի ու ավելի շատ ամերիկացիներ են պաշտպանում այն կարծիքը, որ իրենց երկիրը շարժվում է ոչ ճիշտ ուղղությամբ, եւ այդ դիրքորոշումը հասարակության մեջ միայն ամրապնդվում է ֆեդերալ կառավարության աշխատանքի ժամանակավոր կասեցման ավարտից հետո, որը շարունակվեց 35 օր: