Ռուսական ԶԼՄ-ների տվյալներն այն մասին, թե իբրև պարզվել են Սոչիում «Տու-154» ինքնաթիռի կործանման պատճառները, ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է։ Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն։
Համաձայն ենք, որ պետք է անվերապահ իրականացվեն Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, ներառյալ, ինչպես նշում են համանախագահները՝ հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներդրվի միջադեպերի հետաքննության մեխանիզմը:
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում բարբարոսաբար կոտրել են կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային թիմի ֆուտբոլիստ Լեո Մեսսիի արձանը:
Ռուսական նավթային ընկերությունները սկսել են կրճատել նավթարդյունաբերությունը ՕՊԵԿ-ի հետ պայմանավորվածությունների շրջանակում։ Այս մասին գրում է Interfax-ը՝ վկայակոչելով ՌԴ էներգետիկայի նախարարությանը, որը ծանոթ է իրավիճակին։
ԱՄՆ սենատորներն այսօր կհայտարարեն Ռուսաստանի դեմ «համընդգրկուն» պատժամիջոցների սահմանման մասին՝ կապված ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքին միջամտելու հետ, գրում է Reuters-ը։
Աթենքում 55 տարեկանում մահացել է ռուս հյուպատոս Անդրեյ Մալանինը, հայտնում է Рroto thema-ն։
Վենեսուելայի խորհրդարանը՝ Ազգային ասամբլեան, որը ղեկավարվում է ընդդիմության կողմից, երեկ հավանության է արժանացրել բանաձևին, որի համաձայն՝ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն ճանաչվել է «իր պաշտոնը լքող»։
ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ Պետդեպը խնդիրներ չի տեսնում նրանում, որ ամերիկյան հետախուզությունը չի հրապարակել կոնկրետ ապացույցներ ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ՝ դա բացատրելով հատուկ ծառայությունների աշխատանքի յուրահատկությամբ, հայտնում է «Ուկրինֆորմը»։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հունվարի 9-ին «Մագնիտսկու օրենքի» հիման վրա պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 5 քաղաքացիների նկատմամբ, ներառյալ՝ ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի, հայտնում է AFP-ն։
Հազարավոր մեքսիկացիներ երկրի մայրաքաղաք Մեխիկոյում դուրս են եկել հերթական բողոքի ակցիային՝ դժգոհելով վառելիքի գների թանկացման դեմ։
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Բրեննանը հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը թերագնահատում է երկրի հետախուզական միության դերն ու կարևորությունը, ինչը կարող է սպառնալիքի տակ դնել Միացյալ Նահանգներին, հայտնում է CNN-ը։
Եվրոպայում ուժեղ սառնամանիքին զոհ է գնացել արդեն նվազագույնը 40 մարդ։ Զոհերի մեծ մաը Լեհաստանի բնակիչներ են, որտեղ ցրտահարությունից մահացել է 30 մարդ։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը իր փեսային՝ Ջարեդ Քուշներին առաջարկել է Սպիտակ տանը զբաղեցնել ավագ խորհրդականներից մեկի պաշտոնը, հայտնում է BBC-ն։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդես է եկել խիստ քննադատության է ենթարկել «ֆունդամենտալ ահաբեկչությունը» և աշխարհի բոլոր կրոնական ու քաղաքական առաջնորդներին կոչ է արել իրենց ներդրումն ունենալ այդ «մահաբեր խենթության» դեմ պայքարում։
2016 թվականին Միացյալ Նահանգներում 2.2 մլն նոր աշխատատեղ է ստեղծվել, իսկ աշխատող քաղաքացիների եկամուտներն ավելացել են 2.9 տոկոսով, որը վերջին 7 տարիների ամենաբարձր ցուցանիշն է:
ԱՄՆ առևտրի նախարարությունը հայտարարել է թուրքական երկու ընկերությունների և երեք ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին:
Ամերիկայի հետախուզության գլխավոր հրամանատարն ասում է, թե այսօր, ավելի քան երբեւէ, ինքը վստահ է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքում Ռուսաստանն իրականացրել է կիբերհարձակում: Նա նաեւ դատապարտել է հետախուզական գործակալություններին վարկաբեկելու հարցում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփի քաղաքականությունը:
Մինչեւ 2030 թվականը Ճապոնիայում աշխատատեղերի թիվը կկրճատվի 2,4 միլիոնով, քանի որ մարդկանց աստիճանաբար կփոխարինեն զարգացած արհեստական ինտելեկտով օժտված ռոբոտները: Այս մասին ասված է Mitsubishi հետազոտական ինստիտուտի՝ հունվարի 9-ին հրապարակված զեկույցում:
Լեհաստանում միջկուսակցական բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել, որ ընդդիմությունը կդադարեցնի երկրի Սեյմի մարշալի (խոսնակխմբ.) և խորհրդարանի ամբիոնի արգելափակումը` հնարավորություն ստեղծելով անցկացնել Սեյմի լիագումար նիստ:
«Կավելանա ահաբեկչական հարձակումների թիվը: Եվրոպայում կթուլանա Ամերիկայի ազդեցությունը, դրա փոխարեն կավելանա Ռուսաստանի դերը, ինչը չի ապահովի կայուն ու եռանդուն միջատլանտյան հարաբերութուններ»:
Մոսկվայում ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժինը դադարեցրել է վիզաների տրամադրումը` շենքում ջրամատակարարման հետ կապված խնդիրների պատճառով:
ԱՄՆ-ի զեկույցը, որտեղ Ռուսաստանին մեղադրում են ցանցահենային հարձակումների մեջ, «վհուկների որս» է հիշեցնում, և այդ մերկապարանոց մեղադրանքները հոգնեցնող են: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այսօր Կիպրոսի վերամիավորման հարցով բանակցությունների նոր փուլ է մեկնարկել Ժնևում Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի ու չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ղեկավար Մուստաֆա Աքընջիի մասնակցությամբ, հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ նախագահի նախկին դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը չի մասնակցի Նյու Յորք քաղաքի քաղաքապետի ընտրություններին կամ երբևիցե այլ ընտրությունների ապագայում, կարծում է նրա լիազոր ներկայացուցիչ Նիրա Տանդենը, հայտնում է CNN հեռուստաալիքը։
Չինական ԶԼՄ-ները Վաշինգտոնին սպառնացել են «ժողովրդի վրեժով», եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվի «միասնական Չինաստանի» քաղաքականությունից։ Այս մասին ասվում է Չինաստանի պետական The Global Times պարբերականի հայտարարության մեջ։
Թուրքական ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքը այսօր նվազել է 2.35 տոկոսով՝ հասնելով 1 դոլարի դիմաց 3.7308 լիրայի՝ նորացնելով 2005-ից ից վեր ռեկորդային նվազագույն մակարդակը։
Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է Եվրամիության հնարավոր փլուզման մասին։ Այս մասին նա հայտարարել է Der Spiegel-ին տված հարցազրույցում, հայտնում է Reuters-ը։
Ինչպես տեղեկացրել ենք, Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ժամանակ Բարրի Ջենքինսի «Լուսնի լույսը» ֆիլմը հաղթող է ճանաչվել «Լավագույն դրամա» անվանակարգում:
Լոս Անջելեսում կայացած «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Բարրի Ջենքինսի «Լուսնի լույսը» ֆիլմը հաղթել է «Լավագույն դրամա» անվանակարգում:
Ֆրանսիայի ոստիկանությունը 16 մարդու է ձերբակալել ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին 2016թ. հոկտեմբերին Փարիզում թալանելու գործի շրջանակում, հայտնում է Europe 1 ռադիոկայանը։