Բաժիններ՝

Brexit-ի փակուղուց դուրս գալու միակ ճանապարհը նոր հանրաքվեն է. Թոնի Բլեր

Brexit-ի փակուղուց դուրս գալու միակ ճանապարհը նոր հանրաքվեն է: Այդ մասին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում:

«Դուք գիտեք իմ դիրքորոշումը: Ես այն բազմիցս եմ հրապարակել: Մենք տարաձայնություն ունենք դիրքորոշումներում, եւ միակ ճանապարհն այժմ վերստին մարդկանց դիմելն է: Խորհրդարանը փակուղի է մտել, գործարքը, որն առաջարկում է վարչապետը, լավը չէ: Այնպես որ ամենաողջամիտ բանը վերստին մարդկանց դիմելն է վերջնական որոշում ընդունելու համար»,-ասել է նա:

Անցած շաբաթ խորհրդարանը մերժել է վարչապետ Թերեզա Մեյի կողմից ներկայացված համաձայնագրի նախագիծը, որը նա ավելի վաղ արդեն համաձայնեցրել էր ԵՄ-ի եւ նախարարների սեփական կաբինետի հետ: Պատգամավորների մեծ մասը դժգոհ է մնացել փաստաթղթից, ի պաշտպանություն համաձայնագրի հանդես է եկել 202 խորհրդարանական, դեմ՝ 432: Հունվարի 21-ին Մեյը ներկայացրել է գործարքի հերթական տարբերակը, որը շատ չէր տարբերվում տապալված նախագծից: Ինչպես սպասվում է, դրա շուրջ բանավեճերը եւ քվեարկությունը տեղի կունենան հունվարի 29-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս