
Չինաստանում տուգանում են փողոցը հեռախոսների էկրանին նայելով հատող հետիոտներին

Չինաստանի Վենչժո քաղաքի ճանապարհատրանսպորտային ոստիկանությունը սկսել է տուգանել այն հետիոտներին, ովքեր փողոցը հատում են հեռախոսների էկրանին նայելով: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է քաղաքի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Որոշումն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Անցորդներն այսուհետ տուգանվելու են 10 յուանով (շուրջ 1,5 ԱՄՆ դոլար), եթե հեռախոսի էկրանին նայելով փողոց անցնելու պարագայում նրանք խանգարեն ավտոմեքենաներին կամ մյուս հետիոտներին:
«Սա քաղաքում ավելի քաղաքակիրթ վարվելաձևի առաջ մղման ծրագրի մաս է կազմում: Անհրաժեշտ է, որ օրենքը դառնա քաղաքակիրթ վարվելակերպի երաշխավորը, որպեսզի քաղաքակիրթ պահվածքը դառնա քաղաքացիների գիտակցված ընտրությունը»,- ասվում է քաղաքի մշակութային զարգացման կենտրոնի ղեկավարի տարածած հայտարարության մեջ:
Հունվարի 14-22 ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ արձանագրվել է 111 տուգանք և արվել 510 բանավոր զգուշացում: