Թեհրանը Վենեսուելայի իրադարձությունները համարում է ԱՄՆ-ի միջամտության արդյունքը
Թեհրանը Վենեսուելայի իրադարձությունները համարում է երկրի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտության արդյունքը, հույս ունի, որ քաղաքական հակասությունները կլուծվեն խաղաղ ճանապարհով: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:
«Իրանը հանդես է գալիս Վենեսուելայի ներքին գործերին ցանկացած միջամտության, ինչպես նաեւ անօրինական եւ ոչ կառուցողական քայլերի՝ որպես հեղաշրջման փորձի դեմ, եւ պաշտպանում է այս երկրի կառավարությանն ու ժողովրդին»,-ասված է Քասեմիի հայտարարության մեջ, որը մատնանշել է «ԱՄՆ-ի բացահայտ միջամտությունը» Վենեսուելային գործերին: