Ավստրալիայի հարավում 50 աստիճանի հասնող տապ է հաստատվել
Ջերմաստիճանը ռեկորդներ է սահմանում Ավստրալիայի հարավում, որտեղ ջերմաչափի սյունը մոտեցել է ըստ Ցելսիուսի 50 աստիճանի նշագծին: Այդ մասի հայտնել է ABC ավստրալական հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Սեդունա քաղաքում երկրորդ օրն անընդմեջ ջերմաստիճանը հասնում է ըստ Ցելսիուսի 48,6 աստիճանի: Ադելաիդա նահանգի մայրաքաղաքում հունվարի 24-ին ջերմաստիճանը հասել է ըստ Ցելսիուսի 46,6 աստիճանի:
Քաղաքի համար այդ ռեկորդային ցուցանիշն այն դարձրել է Ավստրալիայի ամենաշոգ նահանգային մայրաքաղաքը: Նախորդ ռեկորդը գրանցվել էր Վիկտորիա նահանգի Մելբուռն մայրաքաղաքում, որտեղ 2009 թվականին ջերմաչափի սյունը բարձրացել էր մինչեւ 46,4 աստիճան:
Ավստրալիայի էլեկտրացանցերի օպերատորը նախազգուշացրել է Հարավային Ավստրալիա եւ Վիկտորիա նահանգներում օդափոխիչների ակտիվ օգտագործման ֆոնին էլեկտրականության հետ կապված հնարավոր խնդիրների մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: