
Յանուկովիչին մեղավոր ճանաչեցին պետական դավաճանության մեջ

Կիեւի Օբոլոնյան շրջանային դատարանը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության գործով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Հանցագործություններ կատարելու մեջ մեղադրյալի մեղքն ապացուցված է համապատասխան եւ թույլատրելի ապացույցներով»,-հայտարարել է դատավորը:
Յանուկովիչին մեղադրել են պետական դավաճանության, երկրի սահմանները փոխելուն հանցակից լինելու եւ պատերազմ մղելու մեջ:
Նախկին նախագահն ինքը կտրականապես ժխտում է իր մեղքը: Պատիժը կհայտարարվի ավելի ուշ: Դատավճիռը կայացվել է հեռակա կարգով, քանի որ 2014 թվականից Յանուկովիչը գտնվում է Ռուսաստանում եւ ոչ մի անգամ ներկա չի եղել դատարանի նիստին: