ՄԱԳԱՏԷ-ն ինտենսիվ է անվանել ԶԱԷԿ-ի անվտանգության շուրջ ՌԴ-ի հետ խորհրդակցությունները

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին ինտենսիվ է անվանել Կալինինգրադում ռուսական կողմի հետ խորհրդակցությունները, որոնք նվիրված են Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության հրատապ հարցերին:

«Կալինինգրադում Ռուսաստանի Դաշնության հետ միջգերատեսչական խորհրդակցությունների ինտենսիվ փուլը նվիրված էորոշ առավել սուր հարցերի, որոնք վտանգում են ԶԱԷԿ-ի և հարակից Էներգոդար քաղաքի միջուկային անվտանգությունը և ֆիզիկական միջուկային անվտանգությունը», – գրել է Գրոսին X սոցիալական ցանցում:

Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ն աշխատում է կայանի անվտանգության ապահովման գործում իր գործունեության ուժեղացման կոնկրետ միջոցառումների վրա:

Կողմերի խորհրդակցությունները տեղի են ունեցել այսօր Կալինինգրադում։Զրույցը վերաբերել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, մասնավորապես, ՄԱԳԱՏԷ-ի արձագանքին Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների պատճառով այնտեղ տեղի ունեցող միջադեպերին:

Զապորոժիեի ԱԷԿ-ը ուկրաինական կողմից պարբերաբար ենթարկվում է անօդաչու թռչող սարքերի և հրետանու հարվածների։ «Ռոսատոմ» գործակալությունը կայանի օբյեկտների և Էներգոդար քաղաքի վրա Ուկրաինայի զինված ուժերի չդադարող հարձակումների պատճառով բազմիցս նախազգուշացրել է համաշխարհային հանրությանը իրավիճակի վտանգի մասին:

ՄԱԳԱՏԷ-ն նաև պարբերաբար հայտարարում է, որ ԶԱԷԿ-ին հասցված հարվածը վտանգի տակ է դնում միջուկային անվտանգության սկզբունքները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031