
ԱՄՆ-ն պատրաստ է Վենեսուելային 20 մլն դոլարի հումանիտար օգնություն տրամադրել

Միացյալ Նահանգները պատրաստ է ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի հումանիտար օգնություն տրամադրել Վենեսուելային: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Մենք պատրաստ ենք Վենեսուելայի ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերել: ԱՄՆ-ն պատրաստ է ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել»,- ասել է Պոմպեոն:
Նրա խոսքով՝ այդ օգնության միջոցով հնարավոր կլինի մասնակիորեն լրացնել սննդի ու դեղամիջոցների պակասը:
Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոն հունվարի 23-ին հայտարարել է իրեն երկրի ժամանակավոր ղեկավար: Միացյալ Նահանգները ճանաչել է, որ ընդունում է Գուաիդոյին՝ պահանջելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյից, ում նրանք չեն համարում երկրի օրինական ղեկավար, ընդդիմության դեմ ուժային գործողություններ թույլ չտալ:
Վենեսուելայի պաշտպանության նախարարը կատարվածն անվանել է երկրում օրինական իշխանությունների, ժողովրդավարության ու լեգիտիմ նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ պետական հեղաշրջում: