Բաժիններ՝

Մակրոնը հանդես է եկել հաջակցություն Վենեսուելայում հակակառավարական ցույցերի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 24-ին Twitter-ի իր էջում հաղորդագրություն է զետեղել հաջակցություն Վենեսուելայում անցկացվող հակակառավարական ցույցերի։

«2018 թվականի մայիսին Նիկոլաս Մադուրոյի անօրինական ընտրությունից հետո Եվրոպան պաշտպանում է ժողովրդավարության վերականգնումն այդ երկրում»,- գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ես ողջունում եմ հարյուր հազարավոր վենեսուելացիների խիզախությունը, որոնք հանդես են գալիս իրենց երկրում ժողովրդավարության օգտին»,- ընդգծել է Մակրոնը:

Հունվարի 23-ին Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) խոսնակ Խուան Գուայդոն իրեն հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար: Քաղաքական գործչին արդեն Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար են ճանաչել ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն եւ Ամերիկյան պետությունների կազմակերպությունը:

Նախագահ Նիկոլաս Մադուրոն դա որակել է Վաշինգտոնի կազմակերպած պետական հեղաշրջում եւ հայտարարել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Երկրի բազմաթիվ քաղաքներում սկսվել են ընդդիմության բողոքի ակցիաներ, որոնք արդեն վերաճել են ոստիկանության եւ Ազգային գվարդիայի հետ ընդհարումների, որոնց հետեւանքով կան զոհեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս