ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական ֆինանսական կառույցների դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին։

Սահմանափակումներ են կիրառվել երեք իրանական ընկերությունների նկատմամբ, որոնք զբաղվում են արժույթի փոխանակմամբ, ինչպես նաև Իրանի ևս երկու ֆինանսական կազմակերպությունների դեմ։

ԱՄՆ ֆինանսների նախարարության պնդմամբ՝ այդ կառույցներն օգտագործվել են միջազգային պատժամիջոցները շրջանցելու և Իրանի պետական կառույցների հետ կապված ֆինանսական գործարքներին աջակցելու նպատակով։

Բացի այդ, պատժամիջոցների ցանկում է հայտնվել անշարժ գույքի ոլորտում գործող իրանական խոշոր միջազգային ընկերություն։ Ամերիկյան կողմի տվյալներով՝ այն կապված է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031