Բաժիններ՝

Վիկտոր Յանուկովիչը պետական դավաճանության գործով հեռակա կերպով դատապարտվել է 13 տարվա ազատազրկման

Կիևի դատարանը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին պետական դավաճանության գործով հեռակա կերպով դատապարտել է 13 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուժի մեջ է մնացել նախկին նախագահի կալվածքի առգրավման մասին որոշումը:

Վճռի հրապարակման ժամանակ դատավորը հայտարարել է, ոչ Յանուկովիչի մեղադրանքը համարում է ապացուցված «պատշաճ և թույլատրելի» ապացույցներով:

Վճիռը հայտարարվել է հեռակա կերպով, քանի որ Վիկտոր Յանուկովիչը 2014 թվականից գտնվում է արտերկրում:

Պետական դավաճանության վերաբերյալ նրա գործի քննությունը սկսվել է 2017 թվականի վերջից: Մեղադրող կողմը ի սկզբանե պահանջում էր նրան ցմահ ազատազրկել, սակայն ավելի ուշ պահանջել էր 15 տարվա ազատազրկում: Նշենք, որ ինքը՝ Յանուկովիչն իրեն մեղավոր չի համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս