«Փոխըմբռնում չկա, կան միմյանց հետ կապ չունեցող, միմյանց դիրքորոշումներից լիովին կտրված դիրքորոշումներ, որը սրում է իրավիճակը»

«ԼՂ հակամարտության գոտում պատերազմի չվերսկսման գրավականը հակամարտող կողմերի միջև ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանումն է: Հավասարակշռության խախտումը և դիվանագիտական, քաղաքական, և ռազմական ոլորտներում, լի է ռիսկերով, քանի որ պատերազմի հավանականությունը քիչ չէ, քանի որ բանակցային ճանապարհով կողմերը չեն կարողանում գալ փոխընդունելի լուծումների: Կողմերից մեկի արած որևէ հայտարարություն ընդունելի չէ մյուս կողմի համար, ցանկացած թե դրական, թե բացասական դիտարկում մերժվում է, քանի որ կողմերը դեռ պատրաստ չեն միմյանց ընդառաջ քայլերի»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:

Նրա խոսքով՝ սովորաբար պատերազմի ցանկությունն այս հակամարտության գոտում զսպվել է այս հավասարակշռության շնորհիվ: «Օրինակ, այդ հավասարակշռության առկայության առաջին թեստը  2016 թվականին բռնկված աննախադեպ լարվածությունն էր, և այն գուցե երկարաձգվեր, եթե այդ հավարակշռությունն էապես խախտված լիներ:

Կողմերից մեկին թվում էր, թե այդ հավասարակշռությունն այնպես է խախտվել, որ իրեն թույլ կտա լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով: Սա համանախագահ երկրները շատ լավ հասկանում են, ուստի մշտապես փորձել են չխախտել հավասարակշռությունը` միևնույն ժամանակ՝ պահպանելով իրենց միջնորդական դիրքը»,- ասել է վերլուծաբանը:

Ըստ  նրա՝ ակնհայտ է, որ տարածված հայտարարությունների ներքո պետք է փնտրել այլ պատճառներ՝ փոխըմբռնման պակաս ԼՂ հակամարտության կարգավորման հետագա բանակցությունների վերաբերյալ:

Կարդացեք նաև

«Այսինքն՝ բուն բանակցային գործընթացը փակուղում է, լուրջ հարցերի շուրջ քննարկում, փոխըմբռնում չկա, կան միմյանց հետ կապ չունեցող, միմյանց դիրքորոշումներից լիովին կտրված դիրքորոշումներ, որը սրում է իրավիճակը: Այս պայմաններում նույնիսկ հումանիտար գործընթացը երկար չի կարող հաջողություններ գրանցել»,- ասաց Հալբախը:

Տեսանյութեր

Լրահոս