Բաժիններ՝

Ժամանակն է, որ ԱՄՆ-ը դուրս գա «անվերջ պատերազմներից» Սիրիայում. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, հոկտեմբերի 7-ին մեկնաբանելով Սիրիայի իրադրությունը, հայտարարել է, թե ժամանակն է, որ Միացյալ Նահանգները «դուրս գա այդ անվերջ պատերազմներից» եւ տուն վերադարձնի ամերիկացի զինվորներին։

«Միացյալ Նահանգները, ինչպես ենթադրվում էր, պետք է Սիրիայում լիներ 30 օր «…»: Մենք մնացինք եւ ավելի ու ավելի խորն էինք խրվում կռվի մեջ՝ առանց տեսանելի նպատակի: «…», Բայց մեզ համար եկել է ժամանակը՝ դուրս գալու այդ անհեթեթ «անվերջ պատերազմներից»: «…» եւ տուն վերադարձնելու մեր զինվորներին»,-գրել է պետության ղեկավարն իր Twitter-ում:

«Այժմ այդ իրադրությունից պետք է գլուխ հանեն Թուրքիան, Եվրոպան, Սիրիան, Իրանը, Իրաքը, Ռուսաստանն ու քրդերը»,-հավելել է Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս