
Թրամփը սպառնացել է կործանել Թուրքիայի տնտեսությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ «կոչնչացի ու կկործանի Թուրքիայի տնտեսությունը, եթե թուրքերը անցնեն թույլատրելի սահմանը»։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
ԱՄՆ-ի նախագահի գրառումը վերաբերում է Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի նոր ռազմական գործողությանը։
«Ինչպես ես նախկինում հաստատակամորեն պնդել եմ, ուղղակի հիշեցման կարգով ասում եմ, որ եթե Թուրքիան անի որևէ բան, որը ես, իմ մեծ և անմրցելի իմաստությամբ, համարեմ սահմաններից դուրս, ապա լիովին կոչնչացնեմ և կկործանեմ Թուրքիայի տնտեսությունը (ես դա նախկինում արել եմ)։ Նրանք՝ Եվրոպան և մնացածը, պետք է ուշադիր լինեն»
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքում են Սիրիայի Եփրատ գետի արևելյան հատվածը, որտեղ Թուրքիան առաջիկայում պատրաստվում է ռազմագործողություններ սկսել քրդերի դեմ։